«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան

«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրում է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ կեղծ, արհեստական, շինծու. «Որովհետև կարող է մի րոպեում ստել, 10 վայրկյան անց ներողություն խնդրել, չքմեղանալ, բայց ստի թեման կոծկելու համար 24 ժամ չանցած մարդկանց հրավիրել երգ ու պարի: Այնինչ արեց վարչապետի աթոռն զբաղեցնողն արցախցի կնոջ հետ նրա ներկայությամբ, հայկական չէ: Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի: Իշխանությունը զավթած այս խունտան ինձ և հարյուրհազարավոր հայրենակիցների համար հայկական չէ»:
Նա նաև հայտնում է, որ մարտի 25-ին՝ 19:00-ին, «Ջենեսիս Արմենիա»-ի գրասենյակում կներկայացվի իշխանության անբարո գործելաոճին զոհ դարձած, բայց իր խիզախ ու անվրդով պատասխանով՝ սեփական ցեղի կենսագրությունը մեծարած մեր հայրենակցուհու ընտանիքի՝ Մերուժան Մոսիյանի պատմությանը:

Leave a Comment