Ընդդիմությունը ու իշխանությունը համաձայնության չեն գալիս

Ընդդիմությունը ու իշխանությունը համաձայնության չեն գալիս

Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ քննարկումները շարունակվում են։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց՝ երկրի մայր օրենքի նոր տարբերակի տեքստը պատրաստ է, տեքստը խորհրդին կներկայացվի մաս առ մաս։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ ընդդիմությունը մերժել է գործընթացին մասնակցությունը՝ այն համարելով գործադիրի կողմից թելադրված և ոչ իրական երկխոսություն։ Նա պնդում է, որ նախ պետք է կատարել գործող Սահմանադրությունը, ապա միայն քննարկել փոփոխությունները՝ գործընթացը որակելով նաև քաղաքական նպատակներով նախաձեռնված։

Իշխող ՔՊ խմբակցությունից, սակայն, նշում են, որ ընդդիմությունն ինքն է հրաժարվել մասնակցությունից, մինչդեռ գործընթացը բաց է և կա աշխատանքային քննարկումների հնարավորություն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը դեռ պետք է անցնի լայն հանրային քննարկում, ներառյալ քաղաքացիների առաջարկները. «Նրանք հրաժարվել են, որ հետո հեշտ լինի ինչ-որ մի բան մանիպուլացնել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment