Ճանապարհահատվածը փակվում է հիմնանորոգման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/. Երևանում 90 օրով ճանապարհահատված կփակվի։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան – Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան – Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարահատվածը»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ճանապարհահատվածը փակվում է հիմնանորոգման նպատակով: