Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ոչ մի գնահատական չի եղել, ըստ որի Մեծ Բրիտանիայի տարածքը թիրախ կդառնար Իրանի կողմից հարձակումների համար, հաղորդում է Reuters-ը:
Բրիտանական կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Լոնդոնը մշտապես գնահատում է հնարավոր սպառնալիքները:
«Մենք անընդհատ գնահատականներ ենք անցկացնում ՝ մեր անվտանգությունը երաշխավորելու համար, և չկան գնահատականներ, որոնք ցույց կտան, որ մենք նման հարձակումների թիրախ կդառնանք», – ասել է Սթարմերը: