Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունն ավարտվել է, ասել է Միրզոյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Շատ որոշակի տարեթվի ՀՀ ԱԱԾ-ն ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության և փորձագիտական աջակցության համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին հարցին։
«Ես, լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ակտիվ ընդդիմադիր գործողությունների մասնակցող, այնուամենայնիվ, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, սա ՀՀ-ի մասին է, սա պետական ինստիտուտ է ՀՀ ազգային անվտանգության։ Հարցն էլ, որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, և համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով մասնագիտական կերպով օգնակար լինելու», – ասել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ կարճ ժամանակ անց այդ համագործակցությունն ավարտվել է։