
Իրաքը չի մասնակցի Հորմուզի նեղուցում գործողությանը, հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին:
«Մենք չենք հավատում ռազմական լուծումներին։ Նավերի զինված պաշտպանությունը կառաջացնի Իրանի արձագանքը և չի նպաստի նավագնացությանը։ Հետևաբար, մենք չենք մասնակցի Պարսից ծոցում որևէ գործողության»,- ասել է վարչապետը՝ իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում։
Մերձավոր Արևելքում էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման։ Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մի շարք երկրների նավեր ուղարկել Հորմուզի նեղուց: Հաղորդվում է, որ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման ապահովմանը մասնակցելու պատրաստ երկրների թիվը հասել է 22-ի։