23.03.2026 | 12:24
– Հարևան, վատ եմ, մի նոր զուլում ա սպասվում։
– Հլը հանգստացի, Վաղո, ի՞նչ ա պատահել։
– Կնիկս հենց նոր էկավ էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելուց, ու գիտե՞ս ինչ ա իմացել։
– Ի՞նչ։
– Ուրեմն էս գերագույնը Զատիկի համար փետից ձվեր ա պատվիրել, մեկ անձից գնումով․ արդեն մի քանի միլիարդ հատկացրել են։
– Ինչի՞ համար։
– Որ Զատիկին մտնեն ժողովրդի մեջ, ձու կռվցնեն ու ժողովրդի ձվերը կրեն։
– Բա հետո՞։
– Էլ ի՞նչ հետո․․․ հետո կլցվեն էն ավտոբուսը ու էդ օրը խոզով-մոզով ահագին մուֆթա ձու կուտեն։
– Խեղճ ժողովուրդ, բա ի՞նչ պիտի անենք։
– Ես գալուց արդեն մի բան մտածել եմ։
– Հլը շուտ ասա։
– Հարկավոր ա ժողովրդին զգուշացնել, որ էդ օրը նեխած ձվերով փողոց դուրս գան։
Կարո Վարդանյան