Հեռացրեք նրան, ապուշներ․ ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի հրաժարականը

Բրիտանացի քաղաքական գործիչ և լրագրող Ջորջ Գելլոուեյը հրապարակայնորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։ Նա պնդել է, որ Թրամփի ներկայիս վիճակի մասին տեղեկացված են ամերիկյան քաղաքական և ռազմական շրջանակները։

Գելլոուեյի խոսքով՝ այդ մասին տեղյակ են ոչ միայն զինվորականները և նախարարների կաբինետը, այլ նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

«Հեռացրեք նրան, ապուշներ»,- հորդորել է Գալոուեյը:

Քաղաքական գործիչը իր գրառումը հրապարակել է X սոցիալական հարթակում, որտեղ այն արագ տարածում է ստացել։ Հաղորդվում է, որ գրառումն արդեն հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում և բազմաթիվ մեկնաբանություններ։

Նշվում է, որ Գելլոուեյի հայտարարությունները հիմնված են նրա անձնական գնահատականների վրա և պաշտոնական հաստատում չեն ստացել։

Leave a Comment