Թուրքիան հայտնել է Քաթարում ուղղաթիռի վթարի հետևանքով անձնակազմի բոլոր՝ 7 անդամների մահվան մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Քաթարում մարտի 22-ին ուղղաթիռի վթարի հետևանքով անձնակազմի բոլոր՝ 7 անդամների մահվան մասին, հայտնել է Al Jazeera-ն։

Թուրքիայի և Քաթարի պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածներից չորսը Քաթարի զինված ուժերի զինծառայողներ էին, մեկը՝ Թուրքիայի զինծառայող, իսկ երկուսը թուրքական «Ասելսան» պաշտպանական ընկերության աշխատակից։

Գերատեսչությունները նշել են, որ ուղղաթիռի վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրի պատճառով։

Leave a Comment