Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին մարտի 17-18-ը Իրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի, տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ նրանք Հայաստան են վերադարձել Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով՝ Իրաքում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
ԱԳՆ-ից հավելել են, որ փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ: Քաղաքացիներից միայն վերանշյալ 9-ն են ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան:
ԱԳՆ-ից մանրամասնել են, որ Իրաքում մնացած ՀՀ 3 քաղաքացիներից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։
Կարդացեք նաև՝
Չվերթերի չեղարկման և հետաձգման պատճառով ասիական երկրներում կա 55 ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ
