Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին։

«Գավառ քաղաքում այսօր պրն. Վարչապետին և ինձ մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի:

Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է Դեղերի հիմնական ցանկում ընդգրկված դեղերը:

Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ:

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment