Ավան վարչական շրջանի հետևյալ հասցեների բնակիչները դժգոհություն են հայտնել շենքերը սպասարկող համատիրություններից՝ նշելով, որ վերելակները պարբերաբար գտնվում են անսարք վիճակում, ամիսներով չեն շահագործվում, իսկ որոշ շենքերում առկա է նոր վերելակների տեղադրման անհրաժեշտություն՝
Նարեկացի 34
Սայաթ-Նովա 3
Սայաթ-Նովա 1/5
Սայաթ-Նովա 2
Սայաթ-Նովա 8/1
Նարեկացի 54
Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 1/14 շենք
Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենք, մուտք 2
Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենք, մուտք 3
Նարեկացի 43 շենք
Սիրելի քաղաքացիներ, միջնորդել եմ իրականացնել համապատասխան այցեր և, ըստ անհրաժեշտության, ապահովել նշված խնդիրների կարգավորումը։
«Մայր Հայաստան» խմբակցությունը մշտապես հետևելու է Ձեր խնդիրների լուծման ընթացքին:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից