Կոմիտասում արդեն 4-րդ օրն է՝ կեղտաջրերը հոսում են շենքերի բակերում (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն»,-գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով օրեր շարունակ Կոմիտասի փողոցներից մեկով հոսող կեղտաջրերի խնդրին։

Նա նշում է, որ Կոմիտասի բնակիչները չորրորդ օրն է ահազանգում են հնարավոր բոլոր կառույցներին՝ «Վեոլա»-ից մինչև կառավարություն, թաղապետարանից մինչև քաղաքապետարան, բայց բոլոր կառույցները զուտ զբաղված են խնդիրը մեկը մյուսի վրա գցելով, իսկ նույն այդ ընթացքում, մարդիկ ստիպված են տանից դուրս գալ՝ անցնելով կեղտաջրերի միջով:

«Աշխատանքի արդյունքով պարգևավճար ստանալու մասին հաջորդ ռիլն այստեղ նկարեք»,-առաջարկում է Պիպոյանը։

Տեսանյութն՝ այստեղ

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment