Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել «Արարատ» կինոթատրոնի տարածքում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
