Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-դ համաշխարհայինն արդեն սկսվել է

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

• Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը փաստացի արդեն սկսվել է՝ պայմանավորված ռեսուրսների համար գլոբալ պայքարով

• Թրամփը հայտարարել է, թե իր վարկանիշը հասել է 100%-ի՝ հղում անելով CNN-ի հարցմանը

• Թրամփը նշել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը առաջնահերթ չէ և չի ցանկանում հրադադար հայտարարել պատերազմի ընթացքում

• ԱՄՆ-ը հայտարարել է, որ մոտ է Իրանում իր նպատակներին և դիտարկում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցումը

• Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը անհրաժեշտ չէ և դրա անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրները

• ԱՄՆ նախագահը կոչ է արել Չինաստանին ներգրավվել Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման գործընթացում

• CBS News-ը հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները պատրաստում են Իրանում ցամաքային գործողության հնարավոր տարբերակներ

• NBC News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանում սահմանափակ ցամաքային գործողությունների մի քանի սցենար

• ԱՄՆ-ը Եվրոպայից Patriot համակարգեր է տեղափոխել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ գործողությունների համար

• ԱՄՆ-ը թույլատրել է մինչև մարտի 20-ը բեռնված իրանական նավթի մատակարարումն ու վաճառքը

• Մոսադը զանգվածային կիբեռգործողությամբ ոչնչացրել է Իրանի ոստիկանության լրտեսական տվյալների բազան

• Իսրայելը հայտարարել է, որ Իրանի արևմտյան հատվածը մաքրվել է հրթիռային կայանքներից

• BBC-ի տվյալներով՝ Իրանը ԱՄՆ բազաներին հասցրել է առնվազն 800 մլն դոլարի վնաս

• Իրանը հարվածել է Բաղդադում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային՝ հաղորդում է Fars գործակալությունը

• Իրանը նախազգուշացրել է ԱՄԷ Ռաս ալ Խայմ քաղաքի բնակիչներին հնարավոր հարվածների մասին և կոչ արել տարհանվել

• Թրամփը հայտարարել է, որ Պուտինին ավելի շատ է վստահում, քան եվրոպական դաշնակիցներին

• Իրաքը ֆորսմաժոր է հայտարարել նավթահանքերում՝ Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման պատճառով

• Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել՝ առանց զոհերի և լուրջ վնասների

• Հայաստանում մարտի 21-25-ին սպասվում են տեղումներ՝ լեռներում թաց ձյուն, հովիտներում անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Leave a Comment