91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան


Հասարակություն


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել և անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին։



Ինչպես հայտնել է ԱՍՀ նախարարությունը, նախարարն այցելել է քաղաքացիների բնակության վայրեր, հանձնել բանկային քարտերը, նաև տեղեկատվություն տրամադրել կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացման, դրանց անկանխիկ վճարման, ինչպես նաև 20 % հետվճարի տրամադրման գործընթացների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2026 թ․ ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, ինչի շրջանակում միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերը փոխանցվում են բանկի կողմից՝ սուրհանդակային ծառայության միջոցով․ անհրաժեշտության դեպքում գործընթացին մասնակցում են նաև Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները


Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․



«91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը»։


Leave a Comment