
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում՝ երեք կրոնների սրբավայրերից՝ Սուրբ Գերեզմանի տաճարից, Ալ-Աքսայից և Արևմտյան պատից հարյուրավոր մետր հեռավորության վրա։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է արկի մի մասը ընկնում գետնին՝ չհասնելով շրջակա շենքերին, իսկ փոշին տարածվում է բախման վայրից տասնյակ մետրեր հեռավորության վրա։