Դա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը

Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման հռետորաբանությունը հատուկ է այն ռեժիմներին կամ առաջնորդներին, որոնք իրենց լեգիտիմությունը կառուցում են վախի կառավարման վրա։ Սլոբոդան Միլոշևիչը (Հարավսլավիայի նախագահ) 90-ականներին նույն կերպ ներկայացնում էր իր իշխանությունը որպես ազգի գոյության միակ երաշխիք՝ պատերազմական միջավայրում մոնոպոլիզացնելով անվտանգության թեման։ Ռոբերտ Մուղաբեն (Զիմբաբվեի նախագահ) ընտրություններից առաջ մշտապես կառուցում էր «քաոս կամ ես» դիլեման՝ վախի միջոցով վերարտադրելով իշխանությունը։ Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար։ Այս բոլոր դեպքերում ընդհանուրն այն է, որ քաղաքական ընտրությունը դուրս է բերվում նորմալ մրցակցության դաշտից և տեղափոխվում է էքզիստենցիալ վախի ռեժիմ։

Leave a Comment