Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկրում հրթիռների արտադրությունը շարունակվում է պատերազմի ընթացքում, և պատրաստի արկերի պակաս չկա։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդման, որ պատերազմից 20 օր անց Իրանը կորցրել է բալիստիկ հրթիռներ արտադրելու և ուրանը հարստացնելու ունակությունը։
«Մեր հրթիռային արդյունաբերությունը արժանի է ամենաբարձր գնահատականին 2025 թվականին, և այս առումով մտահոգության պատճառ չկա», – հայտարարել է ԻՀՊԿ խոսնակ Ալի Մոհամմեդ Նաինին՝ հավելելով, որ արտադրությունը շարունակվում է պատերազմական պայմաններում և զգուշացնելով ապագայում անակնկալների և ավելի բարդ գործողությունների մասին։