Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել. Սուրեն Պապիկյան


Հասարակություն


«Ակհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ»,- ԱԺ միջանցքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը թե ընդդիմության հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջ հարևաններից, ինչը ենթադրում է պատերազմ։

Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ, Փաշինյանն ասել է՝ չպետք է շարունակել այդ շարժումը։

Հայտնելով, որ  ՊՆ-ն իր տեղում է, գնահատվում են բոլոր ռիսկերը՝ Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում խաղաղություն է։

Նա վստահեցրեց, որ 2021 թվականից ի վեր՝ Ադրբեջանը Հայաստանում դիրքեր չի կառուցել։

 «Հայաստանի տարածքում դիրք չի կառուցվել, ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, Ադրբեջանն իր տարածքում է կառուցում, մենք էլ ենք կառուցում»,-հայտարարաեց ՀՀ պաշտպանության նախարարը։


Leave a Comment