Ռուսաստանը փետրվարին դարձել է Չինաստանի ամենամեծ մարդատար ավտոմեքենաների գնորդը։ Գումարային առումով ներմուծումը հասել է 856 միլիոն դոլարի, նախորդ ամսվա 655 միլիոն դոլարի համեմատ։
Չինական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանին հաջորդում է Միացյալ Թագավորությունը՝ 627 միլիոն դոլարով։
Նշենք, որ նախորդ ամսվա վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը եղել է չորրորդ տեղում։
