Վարդանյան. Եթե Փաշինյանը գիտի, թե ՀՀ դեմ երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանից

Վարդանյան. Եթե Փաշինյանը գիտի, թե ՀՀ դեմ երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանից

20 մարտի 2026 – 16:44 AMT

PanARMENIAN.Net – Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ՀՀ դեմ երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանի մասին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրա վերջին հայտարարությանը:

«Այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմ լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ չկա»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն առաջին ղեկավարն է, ով «շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով», դա այլևս Ադրբեջանի նախագահ «Իլհամ Ալիևը չի անում դա անում է Փաշինյանը»։

«Սիրելի քաղաքացիներ, որպեսզի պատասխանը պարզ լինի ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ ով պայքարում է, որ գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի, դա ինչպե՞ս կարող է լինել»,-ասել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Վարդանյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, և դեռևս պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։

«Արևը ծագելո՞ւ է արևելքից և մայր մտնի արևմուտքում։ Սևանը փայլփլելո՞ւ է, թե այլևս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբևէ՝ Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ են, որ հարցական է՝ ով կլինի, իշխանությունը ինչպես կփոխվի»,- նշել է նա։

Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը:

Leave a Comment