Որևէ խուճապի մասին խոսք չկա. վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է նաև տալիս՝ որպես երկրի ղեկավար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան պատերազմ նախապատրաստող ուժեր։
«Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ։
Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, և վստահ եք, որ շատ ուժեր այնպիսի մտքեր և այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք, այո՛, հակադարձում են հաստատված խաղաղությանը, և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել, ինչը բնական է։
Ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ. վարչապետը տվել է քաղաքական գնահատական, և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն նաև իրավական գնահատական»,–ասաց նա։