«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը 00:40-ի սահմաններում։

«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել։ Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։

Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ 39-ամյա տղամարդուն զննության նպատակով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այնտեղ զննության արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment