Առաջին անգամ չէ, իհարկե, որ ՔՊ-ականները հենց նման կերպ են իրենց հավատարմությունն ապացուցում Ադբեջանին, բայց այստեղ ամենաէական այն է, որ երբ Հայստանում ՔՊ-ական պրոպագանդան արձագանքում է այն մեղադրանքներին, որ հենց Ադրբեջանի պահանջով է Սահմանադրությունից հեռացվում Անկախության հռչակագիրը, ՔՊ-ականները հետույք են պատռում՝ պնդելով, թե Ադրբեջանը չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե նրանք դա իրենց կամքով են անում: Է՛, եթե չի կարող, ապա ինչո՞ւ է ՔՊ-ն ձեռնպահ քվեարկում մի առաջարկի, որը պետք է միայն ամրագրեր ու հաստատեր Ադրբեջանի անկարողությունը՝ միջամտելու ՀՀ ներքին գործերին: Պատասխանն ակնհատ է՝ Նիկոլն ասել է, որ այդպես վարվեն, որպեսզի Իլհամի տրամադրությունը չփչացնեն, որ թուրքերը հանկարծ չկասկածեն, որ ինքը հավատարիմ է կապիտուլյացիոն օրակարգին:
Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա այստեղ ասելու բան էլ չկա. այդ օրակարգը ՔՊ-ական իշխանությունն ուղղակի ոչնչացրել է նախևառաջ Հայաստանի ներսում, որպեսզի Էրդողանի տրամադրությունն էլ չփչանա. ամենակարևորը հենց դա է, քանի որ խոշոր հաշվով հենց Էրդողանից է կախված այն հարցը, թե Նիկոլի հանդեպ ինչպես տրամադրված կլինի «մեծն» Իլհամը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: