Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու հակահեղեղային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին։ Այս մասին հաղորդում են կոմիտեից։
«ՋԿ նախագահի տեղակալը, Լոռու փոխմարզպետ Արսեն Ղարիբյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի և «Լոռի» ՋՕԸ-ի տնօրեն Սարգիս Դավթյանի ուղեկցությամբ, շրջել է Տանձուտ, Դեբեդ, Ձորագետ և Փամբակ գետերի այն հատվածներում, որտեղ «Մելիորացիա» ՓԲԸ-ն իրականացնում է հուների մաքրման և անհրաժեշտ վայրերում հանույթի տեղափոխման աշխատանքներ։
Մարտի սկզբից մեկնարկել են Լոռու մարզի գետերի՝ հրատապ ուշադրություն պահանջող հատվածների մաքրման աշխատանքները, որոնց նախորդել են նախապատրաստական փուլերը՝ կազմակերպչական աշխատանքներ, ձեռքով մաքրում և տեխնիկայի տեղափոխում։
Աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter