ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, կարծես ժամանակավոր դադար է տրվել Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու ու հոգևորականների հանդեպ գրոհներին, ավելին` արքեպիսկոպոսների խափանման միջոցները փոխվեցին՝ բուն կալանքից – տնային կալանքների։ Սա նախընտրական հաշվարկ է, թե՝ արդյոք նահանջ։ Վերընտրվելու դեպքում դրանք առավել կահագնանան?
Տիգրան Խզմալյան․ – «ԽԱՉԱԳՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԻ» ՎԵՐՋԸ
ՀՀ կառավարության «խաչակրաց» կամ ավելի ճիշտ «խաչագողական» արշավանքը Հայոց Եկեղեցու դեմ արժանացավ նույն ճակատագրի, ինչ էլ վարչապետ Փաշինյանի բոլոր նախորդ ամպագոռգոռ նախաձեռնությունները։
Հիշենք նրա «պայքարը» դատաիրավական բարեփոխումների համար, հայտարարված ու չիրականացված «վեթինքը», ահեղ ու անպտուղ հետապնդումները Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ, «ձկների ու մկների», օլիգարխների, կարմիր գծերի ու արագաչափերի վերացման խոստումները։
Հիշենք Արցախը։
Ահա եւ հիմա կալանավորված հոգեւորականներին բանտից տուն են ուղարկել, ճիշտ է՝ ի լուր աշխարհի եւ առանց ապացույցների նրանց անվանել են «մանկապիղծ» ու գող։ Ինչպես կասեր Շեքսպիրը՝ «Մեծ աղմուկ ոչնչից»։
Թեեւ այս խայտառակության մեջ իհարկե կա զոհ ու պարտվող՝ հայ ժողովուրդը, որը հայտնվեց էլ ավելի թուլացած, պառակտված ու խոցելի իրավիճակում, հանուն իշխող խմբի մանր ու անձնական շահերի։