Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Զայացկովսկա-Գերնիկը ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին մեղադրել է Հունգարիայի առաջիկա ընտրություններին միջամտության մեջ և կոչ արել հրաժարական տալ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա սկանդալ է։ ԵՄ այլասերված կեղծ-էլիտաները, որոնք խրված են տարբեր կոռուպցիոն սկանդալների մեջ, կորոշեն, թե սոցիալական ցանցերում ինչ բովանդակություն կարող են տեսնել հունգարացիները, և ինչ՝ ոչ։ Ֆոն դեր Լայենը և նրա շրջապատը կրկին օգտագործում են իրենց ազդեցության գործիքները՝ միջամտելու ինքնիշխան պետության ժողովրդավարական ընտրություններին և ազդելու դրանց արդյունքների վրա»,- նշել է խորհրդարանականը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Վիկտոր Օրբանի գլխավորած Հունգարիայի կառավարության դեմ քաղաքական պայքարի նման մեթոդները լիովին զրկել են ֆոն դեր Լեյենին ցանկացած լեգիտիմությունից։
