Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողությունները չեն կարող ոչնչացնել երկրի կուտակված փորձը և տեխնիկական հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Ամենակարևորն այն է, որ մինչև 60% հարստացված ուրանի պաշարները մնան տեղում», – նշել է նա։
Գրոսին հավելել է, որ կողմերը ստիպված կլինեն վերադառնալ բանակցությունների՝ կայուն և երկարաժամկետ լուծման հասնելու համար:
«Մեզ անհրաժեշտ են ԱՄՆ-ն և Իրանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Գործակալությունը կարող է օգնել։ Հնարավոր է՝ Օմանի ջանքերը վերսկսվեն, բայց դա քաղաքական քննարկման հարց է»,-նշել է նա: