Breaking Points-ին տված հարցազրույցում քաղաքագետ Ջոն Միրշայմերը հայտարարել է, թե Իրանի դեմ պատերազմը սկսելը սխալ էր։
«Այս պատերազմը սկսելը լուրջ սխալ էր, և դժվար է հավատալ, որ նախագահ Թրամփը դա արեց։ Ոչ միայն այն պատճառով, որ խոստացել էր այլևս պատերազմներ չսկսել, և առավել ևս՝ մեզ չմտցնել անվերջ պատերազմի մեջ, այլև սա հենց այն պատերազմն է, որից ամենից շատ պետք է խուսափել։ Իրանցիները գրեթե բոլոր քարտերը ձեռքներում ունեն»,- ասել է նա։
Միրշայմերի գնահատմամբ՝ Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել միջազգային տնտեսությանը, և ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել դա կանխելու համար։ Ելքի ճանապարհ չկա։ Եվ քանի որ հակամարտությունը առաջ է ընթանում, իրավիճակը միայն ավելի է վատանում։
