Ամերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ​​ալ-Անբիա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ամերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ հայրենասերները՝ գիտնականներն ու զինվորները, ըստ Isna-ի՝ հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ գնդապետ Իբրահիմ Զուլֆիկարին։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի երիտասարդ հայրենասերները, գիտնականներն ու զինվորները կարողացան հարձակվել ԱՄՆ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների անպարտելիության առասպելի վրա և աշխարհում առաջին անգամ կոտրեցին նրանց ազդեցիկությունը՝ արժեզրկելով նրանց հեղինակությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ավիաբազայում՝ խոցվելուց հետո, ենթադրաբար՝ իրանական գնդակոծությունից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment