Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին





Իսրայելի Հայֆա քաղաքում գործող նավթավերամշակման գործարանին հարված է հասցվել, հաղորդում է Pars Today-ը։

 Mehr-ի տվյալներով՝ Իրանի ուղիղ հրթիռային հարվածը Հայֆայի բազմաթիվ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։

Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին Իրանի հարվածի մասին տեղեկությունը, հաղորդում է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Հայֆայի նավթավերամշակման գործարաններին հարվածները տեղի են ունեցել իրանական բալիստիկ հրթիռից ընկնող բեկորների պատճառով։
Աղբյուր՝ News.am



Leave a Comment