Թորոսյանը՝ իր 7,000 եվրոյանոց հեծանիվի մասին

Մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել, քան նախարար դառնալուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան 7,000 եվրո արժողությամբ հեծանիվ գնելու մասին հարցին:

«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է։ Ուրախ եմ, որ 2026 թվականին ՀՀ նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7,000 եվրոյանոց, պետք չէ այդքան ընկնել, հարգելի գործընկերներ»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment