Իսրայելցի պաշտոնաթող գեներալ Զվիկա Խայմովիչին (Zvika Haimovich) ներկայացվել է որպես «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անվտանգության ծրագրի մասնակից/խորհրդատու: Խոսքը՝ ծրագրային/խորհրդատվական մասնակցության մասին է:
Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը Տաշիր Սամոն, իսրայելցի գեներալի իր թիմ բերելով՝ իրականում փորձել է ցույց տալ, որ՝
-
ունի միջազգային կապեր
-
աշխատում է պրոֆեսիոնալների հետ
-
իր ծրագրերը «լուրջ »են
Այս ամենը ընտրողների վրա ազդելու մեխանիզմ է։
Գլոբալ առումով օտարերկյա մասնագետներին քո ծրագրերում ներգրավելը աշխատող և արդյունավետ մեխանիզմ է, բայց ոչ այս դեպքում:
Տաշիր Սամոն փաստացի Զվիկա Խայմովիչին ներգրավում է Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ամիջականորեն կապված ներքին անվտանգության հետ:
Սա արդեն Տաշիր Սամոյի ինքնագնահատակնն է՝ իր իսկ նախաձեռնությանն ու վարած քաղաքականությանը:
Նա կամ չի հաշվարկել, կամ պարզապես չի հասկացել, որ այս մարդուն չի կարելի վստահել ու ներքաշել մեր երկրի անվտանգության մեջ:
Եվ պատճառը շատ պարզ է. այս մարդը Իսրայելում ծառայել է այն շրջանում, երբ Ադրբեջանը ակտիվորեն գնում էր իսրայելական զենք և ԱԹՍ-ներ, որոնք օգտագործվել են Հայաստանի դեմ պատերազմում:
Այս ֆոնին՝ շարքային ամենահասարակ մարդու մոտ անգամ հարց է առաջանում՝ արդյոք իսրայելցի գեներալ Զվիկա Խայմովիչի գիտելիքը կամ կապերը հակառակ կողմի հետ չեն հատվել:
ՀՀ ներքաղաքական կյաքում այս մարդու ներգավումով, իրականում Սամվել Կարապետյանը ոչ թե ցույց է տալիս իր կապերն ու ուժը, այլ իր անգրագետ մոտեցումը՝ առավարման համակարգին:
Հայաստանի դեմ կռված թշնամի երկրին՝ Ադրբեջանին զենք վաճառած անձի ներգրավումը միանշանակ խնդիր կարող է լինել հատկապես Հայաստանի նման անվտանգության զգայուն միջավայրում։
Սամվել Կարպետյանը ցանակացել է ասել, թե՝ տեսեք, թե ինչ հնարավորություններ ու կապեր ունենք, մեզ հետ աշխատում է իսրայելցի գեներալ: Նա դա արել է մեդիա ուշադրությունը գրավելու և քաղաքական PR-ըապահովելու համար՝ չմտածելով անվտանգության ռիսկերի մասին:
Դե, մյուս կողմից էլ Տաշիր Սամոն ի՞նչ իմանա, որ ռազմական խորհրդատուին սովորաբար հասանելի են լինում՝ պաշտպանական ծրագրեր, համակարգերի թույլ կողմերըը, ռազմավարական նախաձեռնությունները; Նա ոչ մի ակնթարթ չի մտածել՝ արդյոք անվտա՞նգ է այդպիսի տեղեկատվությունը կիսել օտարերկրյա մարդու հետ, որը ոչ միայն չի հանդիսանում Հայաստանի համակարգի մաս, այլ Ադրբեջանին մատակարարել է զենք Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Այստեղ նաև այլ հարց է առաջանում՝ իսկ գուցե հենց միտումնավո՞ր է բերել՝ այդ ամենը իմանալով: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է դրսից բերում մարդ, նա ավելի շատ վստահում է թշնամուն մատակարարած երկրի գեներալին, քան մեր տեղական համակարգի՞ն:
Ստացվում է՝ ռուսաստանցի օլիգարխը Հայաստանի անվտանգությունը ցանկանում է կառուցել Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալի հետ։ Իսկ միգուց վաղն էլ պատրատվի նրան առաջադրել որպես պաշտպանության նախարարի թեկնածու, ո՞վ իմանա:
Արմինե Մկրտումյան