
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Կարմիր ծովի ափի Յանբու նավահանգստային քաղաքի արդյունաբերական գոտու Samref նավթամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը:Այժմ իշխանությունները գնահատում են հասցված վնասի մասշտաբները։Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր Յանբուի նավահանգստի երկնքում բալիստիկ հրթիռի կալանման մասին։
Samref նավթավերամշակման գործարանը պատկանում է Սաուդյան Արաբիայի Aramco նավթային ընկերությանը և Mobil Yanbu Refining Company Inc. ընկերությանը, որը ExxonMobil նավթային հսկայի մասնաճյուղն է։Կարդացեք հոդվածը` Русский