Ինչպես Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանին դեմ տվեց «Կրելու ենք» օպերացիան ու 5 տարվա ընթացքում «կրեց» միայն մեկ հոգու՝ Քոչարյանին․ քաղաքագետ


Ես, իրոք, որոշել էի նիկոլական Հայաստանում ընտրական գործընթաց հորջորջվող խեղկատակության ու դրա մասնակիցների մասին չխոսել և հիմնական ժամանակը տրամադրել սիրածս գործին՝ պատմության պոպուլյարիզացիային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Միհրան Հակոբյանը։ 

«Բայց, արի ու տես, որ քոչարյանական աղբաերախ տելեգրամ ալիքները որոշեցին դրդել ինձ հրապարակային ասել այն, ինչի մասին մտածում եմ: Ինչպես ասում են՝ մեղքը ձեր վիզը, դուք սա ընտրեցիք… 

Եվ, այսպես. օրվա թեման՝ ինչպես Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանին դեմ տվեց «Կրելու ենք» օպերացիան ու 5 տարվա ընթացքում «կրեց» միայն մեկ հոգու՝ Քոչարյանին: 

2020-ի 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո կար հստակ հանրային պահանջ ու հանրային պատվեր՝ պատմության աղբամանը նետել կապիտուլյանտ Նիկոլին ու նրա ոչնչությունների շայկային: Այդ հանրային պահանջն ու պատվերը երկու դրսևորում ուներ. մեկը Նիկոլի ու նրա շայկայի պադվալներում թաքնվելն էր, մյուսը՝ ընդդիմադիր փողոցային լայնածավալ շարժումը: 

Բայց Մոսկվայում բնավորված Քոչարյանի կոմունիկատորը՝ Վիկտոր Սողոմոնյանը, ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ դավադիր համաձայնության արդյունքում կարողացավ համոզել շեֆին, որ պետք չէ փողոցային պայքարի միջոցով լարել ազգային աղետի խորհրդանիշ Նիկոլին: Պետք չէ, որովհետև ռուսական որոշակի շրջանակներ թուրքերի հետ պայմանավորվածություն ունեն առժամանակ պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն, իսկ Հայաստանի կապիտուլյացիան կարող էր բետոնել միայն Նիկոլն իր շայկայով: 

Ուստի անհրաժեշտ է ոչ թե Նիկոլին լարել, այլ գնալ ընտրության, այսինքն՝ իշխանափոխության իմիտացիա ստեղծել, արդյունքում վերարտադրել Նիկոլին ու հայ ժողովրդի անունից դակել Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը: Այս կեղտոտ գործընթացում Քոչարյանի «պրիզն» այն էր, որ որպես հականիկոլական ընդդիմության շրջանում գլխավոր ֆավորիտ՝ խորհրդարանում կունենար ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, և երբ 1-2 տարվա ընթացքում աշխարհաքաղաքական կենտրոնները կփոխեին իրենց դիրքորոշումը, արագ կստանձներ վարչապետի պաշտոնը՝ որպես Նիկոլի միակ ու անկրկնելի ընդդիմադիր այլընտրանք: Հաջողություն կունենար Ղարաբաղի բանակցություններում ու 10 տարով կամրապնդվեր՝ որպես իշխանություն:

Հիշեցնեմ, որ 2021-ին ընտրության գնալու միակ, կրկնում եմ՝ միակ նախաձեռնողները եղել են Նիկոլն ու Քոչարյանը: Բացի այս երկու պերսոնաժներից, որևէ այլ լուրջ դերակատար ընտրության գնալու միտք չուներ: 

Արդյունքում եղավ այն, ինչ եղավ՝ մոսկովյան դավադիրների պասով Վիկտոր Սողոմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանին դեմ տված «Կրելու ենք» օպերացիան դարձավ Ղարաբաղի գերեզմանափորության որոշիչ գործոններից մեկը, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններն այդպես էլ չփոխեցին իրենց դիրքորոշումն ու Քոչարյանը 5 տարի անց հայտնվեց կոտրված տաշտակի առաջ՝ ստիպված լինելով հրապարակավ խոստովանել, որ ընդդիմադիր ֆավորիտը, այսինքն՝ Նիկոլի այլընտրանքը, ինքը չէ այլևս, Սամվել Կարապետյանն է: 

Վերջին 5 տարիների ընթացքում Վիկտոր Սողոմոնյանի՝ Քոչարյանին դեմ տված «Կրելու ենք» օպերացիայի արդյունքում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին Նիկոլից ստացան և ստանում են այն, ինչ ուզում են: «Կրելու ենք» օպերացիայով Ռոբերտ Քոչարյանի հետ աշխարհաքաղաքական կենտրոնները, ավելի կոնկրետ՝ Մոսկվան, վարվեց այնպես, ինչպես 18-րդ դարի կեսերին Ջրաբերդի մելիք Ադամի ու Գյուլիստանի մելիք Հովսեփի հետ վարվել են սկզբում Ատրպատականի տիրակալ Ֆաթալի խանը, հետո վրաց թագավոր Թեյմուրազը (կարդա’լ Արցախի պատմությունը): 

Հակիրճ շարադրանքով՝ սա է Վիկտոր Սողոմոնյանի դեմ տված դավադիր «Կրելու ենք» օպերացիայի պատմության ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Օպերացիա, որի արդյունքում կրվեցին Քոչարյանն ու Հայաստանը, մատաղ արվեց Ղարաբաղը, հաղթեցին՝ Նիկոլն ու հայ ժողովրդի թշնամիները…»։

Leave a Comment