Իրանը պահանջում է ԱՄԷ-ից փոխհատուցում իր տարածքից ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասի համար։
Այս մասին նշել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։
«Միացյալ Արաբական Էմիրությունների անօրինական գործողությունները միջազգային ասպարեզում հանգեցրել են նրանց միջազգային իրավական պատասխանատվության և պահանջում են փոխհատուցում, ներառյալ Իրանին պատճառված բոլոր նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցումը», – նամակից մի հատված է մեջբերում NourNews-ը։