Քուվեյթի նավթային կորպորացիան հայտնել է, որ Քուվեյթի Ալ Ահմադի նավահանգստում գտնվող իր նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
«Մինա Ալ Ահմադիի նավթավերամշակման գործարանի արտադրական օբյեկտներից մեկը հինգշաբթի առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով փոքր հրդեհ է բռնկվել, սակայն ոչ ոք չի տուժել», – նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։
