Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանում հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից մահապատժի է ենթարկվել իրավապահ մարմինների երկու աշխատակցի սպանության համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

«Իրանում հունվարյան անկարգություններին մասնակցած երեք դատապարտյալ կախաղան են բարձրացվել իրավապահ մարմինների երկու աշխատակցի սպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտյալներն ընդունել են իրենց մեղքը՝ հունվարին Իրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ ուժայինների սպանության հարցում։ Բացի այդ, նրանք մեղադրվել են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող գործունեություն ծավալելու մեջ։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել էին անկարգությունների և ընդդեմ իշխանությունների ուղղված գործողությունների։ Երկրում դադարել էր գործել ինտերնետը, հաղորդվում էր զոհերի մասին ինչպես ուժայինների, այնպես էլ ցուցարարների շրջանում։ 





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment