Զինծառայողների ծնողների ակցիան` Կառավարության մոտ

Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքը հետադարձ ուժ ունենա, և 1.5 տարվա ծառայության կարգավորումը տարածվի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։

Ծնողներից մեկի խոսքով՝ ստեղծվել է անհավասար իրավիճակ. «Նրանք դասարանցիներ են, հասակակից տղաներ, գնում են մերոնցից ավելի ուշ, բայց գալիս են ավելի շուտ։ Այստեղ անհավասարություն կա։ Մեր տղաները ոչնչից չեն բողոքում, ուղղակի մենք պահանջում ենք՝ կամ օրենքին հետադարձ ուժ տան, կամ արձակուրդները շատացնեն»։

Leave a Comment