
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1.2 տարեկան երեխային պարբերաբար բռնության ենթարկելու, ինչպես նաև նրա նկատմամբ սպանության փորձի մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ դատախազությունից: Դատարանը որոշել է նրա նկատմամբ կալանք կիրառել երկու ամիս ժամկետով։