Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին – armeniatoday.am

Հայաստանի մարզերում մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-9 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-10, հովտային շրջաններում՝ 9-12 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։

Արմավիրում կեսօրին կդիտվի 17-19 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-10 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 15-19։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-12, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։

Արցախում մարտի 19-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 10 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 8 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment