Մեկ տարեկան երկու ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարած խորթ մայրը երկու ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ դատախազությունը երեխային ծեծի ենթարկած խորթ մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Կնոջ նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով։
Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա երեխա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ մարտի 18-ի դրությամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հավելելով, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
