Arevelk-ը հայտնում է. Պակիստանը հայտարարել է Աֆղանստանի հետ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին։
Զինադադարը Իդ ալ-Ֆիտր տոնակատարության ժամանակահատվածի համար է։
Իսլամաբադի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի դիվանագիտական դիվանագիտական դիմումներից հետո, որոնք այս հարցում հանդես են եկել որպես միջնորդներ։
***
Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը Saudi Aramco-ն մարտի 13-ին վերականգնել է Ռաս-Թաննուրի նավթամշակման գործարանի աշխատանքը, որը գտնվում է Պարսից ծոցի ափին և դադարեցվել էր մարտի 2-ին անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով. հայտնում է Reuters-ը՝ հղում տալով արդյունաբերական մոնիթորինգի ընկերություն IIR-ի տվյալներին։
Ռաս-Թաննուրի գործարանը, որի վերամշակման հզորությունը կազմում է օրական 550 հազար բարել, Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթամշակման գործարանն է։
***
Իրանում հրաժեշտ են տվել ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։
***
Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են ԻԻՀ հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի սպանության մասին։
Նշվում է, որ նա սպանվել է Իսրայելի բանակի գիշերային հարձակման ընթացքում։
Bild-ը հայտնում է. Հորմուզի նեղուցը սկսում է ազդել եվրոպական բժշկական ծառայությունների վրա։
Պարսից ծոցում լարվածության սրումը Գերմանիայում և Եվրոպայում բժշկական ծառայությունների մատուցման համար լարվածություն է առաջացրել: Der Spiegel-ի տվյալներով՝ բժշկական այնպիսի ապրանքների կարիք է առաջացել, ինչպիսիք են բժշկական ձեռնոցները, պաշտպանիչ խալաթները, ջրահեռացման խողովակները, վակուում սարքերը և ոչ հյուսված տեքստիլները: Որոշ արտադրողներ պատվերները ամբողջությամբ կատարելու փոխարեն, փորձում են կանխել իմպուլսիվ գնումները և գերպահեստավորումը:
***
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են տեղի ունեցել։
***
Իրանի իսլամակն հեղափոխության կորպուսը հայտարարել է անհապաղ նախազգուշացում՝
հետևյալ օբյեկտների մոտ գտնվող քաղաքացիներին և բնակիչներին՝
1- Սամրեֆի նավթավերամշակման գործարան – Սաուդյան Արաբիայի Թագավորություն
2- Ալ-Հոսնի գազի հանքավայր – Միացյալ Արաբական Էմիրություններ
3- Ջուբեյլի նավթաքիմիական համալիր – Ջուբեյլ, Սաուդյան Արաբիայի Թագավորություն
4- Մասաիդի նավթաքիմիական համալիր և Մասաիդի հոլդինգային ընկերություն (Chevron-ի դուստր ձեռնարկություն) – Քաթար
5- Ռաս Լաֆանի նավթավերամշակման գործարան– Քաթար
Այս վայրերը դարձել են օրինական թիրախներ և հարձակման են ենթարկվելու առաջիկա ժամերին։
Հետևաբար, բոլոր քաղաքացիներին, բնակիչներին և աշխատողներին խնդրվում է անհապաղ լքել այս տարածքները և առանց հապաղելու տեղափոխվել անվտանգ հեռավորություն՝ իրենց կյանքը փրկելու համար։
Մենք արդեն հստակ և բազմիցս նախազգուշացրել ենք ձեր ղեկավարներին այս վտանգավոր քայլը կատարելու և իրենց ժողովրդի ճակատագրի հետ խաղադրույք կատարելու մասին։
Սակայն նրանք ընտրեցին շարունակել կույր հնազանդության ուղին՝ կայացնելով որոշումներ, որոնք չեն ներկայացնում իրենց ժողովրդի կամքը։
Հետևաբար, նրանք կրում են բոլոր հետևանքների լիակատար պատասխանատվությունը։