Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 2-ը՝ «Հերացու անվան թիվ 1» համալասրանական հիվանդանոց, 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
