Խաթիբի, Լարիջանիի և Նասիրզադեի սպանությունը մեզ խորը սգի մեջ է գցել. Փեզեշքիան •

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզական գերատեսչության ղեկավար Իսմայիլ Խաթիբի զոհվելու փաստը։

Այս մասին Փեզեշքիանը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ թանկագին գործընկերներ Իսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների որոշ անդամների ու զինակիցների սպանությունը մեզ խորը սգի մեջ է գցել։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի մեծ ժողովրդին՝ նախարարների կաբինետի երկու անդամների, Շուրայի քարտուղարի, ինչպես նաև ռազմական հրամանատարների և «Բասիջի» հրամանատարների նահատակության կապակցությամբ։ Վստահ եմ, որ նրանց ուղին կշարունակվի էլ ավելի հաստատակամորեն, քան նախկինում»,- գրել է նախագահը։

Leave a Comment