Անմիջական ու անկեղծ քննարկումներ. ավարտվեց Հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը

Անմիջական ու անկեղծ քննարկումներ. ավարտվեց Հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը

Ավարտվեց Երևանում անցկացված Հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը։ 

Երկու օրվա ընթացքում քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած ամենահրատապ վերափոխումների հարցեր՝ սկսած տեսլականի վրա հիմնված կառավարման և դրա իրականացման գործընթացներից մինչև կառավարությունում արհեստական բանականության կիրառումը, տաղանդների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը։

Այսօր ևս մի շարք պանելային քննարկումներ են անցկաղվել, օրինակ՝ «Ինչպե՞ս ենք մենք հոգ տանում Հայաստանում․ կրթություն, արժանապատվություն, սոցիալական աջակցություն փախստականների համար և ժողովրդավարության ապագան»։

Ելույթ են ունեցել Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արսեն Թորոսյանը։

Radar Armenia-ի հետ զրույցում Կառավարման և քաղաքականությունների մշակման նորարարության ծրագրի ղեկավար Նայիրի Շորճեանը նշեց, որ համաժողովն ունեցել է դրական արդյունքներ, եղել են նաև անսպասելի զարգացումներ։

Շորճեանի խոսքով՝ մասնակիցների հոսքը այս օրերի ընթացքում չի պակասել, սակայն առաջին օրվա համաժողովի համեմատ՝ երկրորդ օրը նվազել է ղեկավարների ներգրավվածությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment