Պшտերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու․ Վարդան Ոսկանյան



Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։ Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։

Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է` նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment