Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հարավային Պարսում նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին։ Կորպուսի հաղորդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով իրավիճակը տարածաշրջանում լարված է դարձել։
Հայտարարության շրջանակում ԻՀՊԿ-ն դիմել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի քաղաքացիներին՝ կոչ անելով հեռու մնալ իրենց երկրների նավթային օբյեկտներից։
«Այս օբյեկտները դարձել են ուղղակի և օրինական թիրախներ և հարվածի կենթարկվեն առաջիկա ժամերին։ Բոլոր քաղաքացիական անձանց, բնակիչներին և աշխատողներին կոչ է արվում անհապաղ լքել այդ տարածքները և տեղափոխվել անվտանգ հեռավորություն»,- ասվում է հայտարարության մեջ։