Հայաստանն ընտրել է նոր ատոմակայանի տեսակը. մոդելը կորոշվի մինչև 2027 թվականը – Նորություններ 18.03.2026

Լուսանկարը՝ aysor.am

Լուսանկարը՝ aysor.am

Շարունակվում են քննարկումները տարբեր երկրների և ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման վերաբերյալ։

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը՝ մոդուլային։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում կամ 2027 թ.-ի սկզբին մենք կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին», – ասել է Խուդաթյանը։

 

Leave a Comment